Հեռախոս
(374)10 570369
Ֆաքս
(374)10 570274
Ե-հասցե
info@state-protect.am

 

Рус     Հայ
ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr
     
 


  Մենք աշխատում ենք Ձեր անվտանգության համար

   Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի Նախարարության արտագերատեսչական պահպանության ծառայությունը ԽՍՀՄ անկումից հետո կազմակերպչական գործունեության առումով կրեց որոշակի դժվարություններ£ Այն բազմիցս ենթարկվել է կառուցվածքային փոփոխություններիª պայմանավորված ոչ միայն ՀՀ ՆԳՆ համակարգում տեղի ունեցած փոփոխություններով, այլեւ շուկայական հարաբերությունների զարգացմամբ, տնտեսության լիբերալացմամբ, սեփականաշնորհման գործընթացով եւ այլ գործոններով£

   1992 թվականի հունիսին ՀՀ Կառավարությունը ընդունեց որոշում ՙՀՀ Ներքին գործերի նախարարության Պետական պահպանության վարչություն ստեղծելու մասին՚ª արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով£

   1998 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում ընդունեց ՙՀատուկ կարեւորագույն եւ պատմամշակութային արժեքներ ներկայացնող օբյեկտների պետական պահպանության մասին՚£
Վերոհիշյալ որոշման մեջ առկա խնդիրների լուծմա համար, 1999թ. փետրվարին ՀՀ Կառավարությունը հաստատեց դրույթներ ՙՀՀ ՆԳՆ Պետական պահպանության ծառայության մասին՚, որը իրավական հիմք հանդիսացավ արտագերատեսչական պահպանության ստորաբաժանումների ծառայությունը կարգավորող մի շարք որոշումների եւ հրահանգների մշակման եւ ընդունման համար, այդ թվումª

  • 31.05.2000թ. ՀՀ ՆԳՆ թիվ 218 հրամանով հաստատված ՙՀՀ ՆԳՆ եւ ԱԱՆ պետական պահպանության ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կազմակերպման կարգի մասին՚ հրահանգ
  • ՀՀ ՆԳՆ 02.07.2002թ.թիվ 287 հրամանով հաստատված ՙՆԳՆ պետական պահպանության ծառայության ստորաբաժանումների կողմից օբյեկտները պահպանության ընդունելու կարգի մասին՚ հրահանգ
  • ՀՀ ՆԳՆ 04.08.2000թ. թիվ 300 հրամանով հաստատված ՙՀՀ ՆԳՆ ՊՊ ծառայության ստորաբաժանումների կողմից բանկերի պահպանության կազմակերպման կարգի մասին՚ հրահանգ
  • ՀՀ ՆԳՆ 22.09.2000թ. թիվ 383 հրամանով հաստատված ՙԽիստ եւ ուժեղացված հսկողության հարկադիր բուժման հոգեբուժական հիվանդանոցների, կալանքի տակ գտնվող եւ ազատազրկման դատապարտված անձանց դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքի պահպանության կարգի մասին՚ հրահանգ
  • ՀՀ ՆԳՆ 19.08.2002թ. թիվ 373 հրամանով հասատված ՙՄասնագիտացված շնաբուծության ծառայության աշխատանքը կանոնակարգելու մասին՚ հրահանգ

Վերընշված նորմատիվ ակտերի ընդունման, ստորաբաժանումների կառուցվածքային վերակազմավորման եւ կադրերի հետ տարվող աշխատանքների կատարելագործման արդյունքում, բարձրացել է հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման արդյունավետությունը, աճել են պահպանության հուսալիությունը, պահպանության ծառայության մատուցման ծավալները, ամրապնդվել է ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությունը£
   2001 թվականի ապրիլին ընդունվեց ՙՈստիկանության մասին՚ ՀՀ օրենքը, որը ոստիկանության ծառայողներին պարտավորեցնում է պահպանել պետական օբյեկտները եւ մասնավոր սեփականությունը, այդ թվում նաեւ պայմանագրային հիմունքներով£
   ՀՀ ոստիկանության ՊՊ վարչության մշտապես գործող Խորհուրդը, հաշվի առնելով հանցագործության դեմ տարվող պայքարը ուժեղացնելու հանրապետական ծրագրի պահանջները, 2003 թվականին մշակեց եւ հաստատեց ՙՄինչեւ 2005 թվականը ՀՀ ոստիկանության պետական պահպանության ծառայության գործունեությունը կատարելագործելու մասին՚£ Այդ ծրագրի նպատակն է 2003-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում ապահովել պայմանագրային հարաբերությունների զարգացումը, համակարգել անձնակազմի հետ տարվող աշխատանքները, ավարտել տեխնիկական վերազինումը, կայունացնել ֆինանսական գործունեությունը, բարձրացնել ռեսուրսների ապահովվածության մակարդակը£
   Ընթացիկ տարում ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունը նախապատրաստել է ծառայությունը վերակազմավորելու նախագիծ, որը նախատեսում էª 6 շարային ստորաբաժանում.
  • Կարեւորագույն օբյեկտների պահպանության գունդ,
  • Հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդ,
  • Բանկային համակարգի պահպանության գունդ,
  • Հրազդանի Էներգետիկ համակարգի պահպանության վաշտ,
  • Անձի անվտանգության եւ գույքի պաշտպանության վաշտ,
  • 43 ոստիկանության բաժիններին կից պահպանության բաժին-բաժանմունքներ,
  • 6 առանձին ռազմականացված ջոկատներ,
  • Հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժին

   ՀՀ ոստիկանության ՊՊ վարչությունն իր ստորաբաժանումների հետ մեկտեղ ունի ավելի քան 7500 աշխատակիցներ, որոնք 2005 թվականի ընթացքում ապահովել են պետական, հասարակական կազմակերպություններին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող օբյեկտների հուսալի պահպանություն, պատշաճ հասարակական կարգª երթուղիներում եւ պահպանության պահակետերում£
   ՀՀ ոստիկանության ՊՊ վարչության ստորաբաժանումների կողմից պահպանվող օբյեկտների քանակը այսօրվա դրությամբ կազմում է 3236, այդ թվում.
  • 17 պետական նշանակության ջրամբարներ,
  • 35 ջրամատակարարման օբյեկտներ,
  • ՙՍեւան-Հրազդան՚ եւ ՙՈրոտան՚ ՀԷԿ-երի կասկադներրի
  • բնական գազի ստորգետնյա պահեստարաններ,
  • պատմա-մշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ
  • այլ հատուկ կարեւորության օբյեկտներ£
       Ժամանակակից ինժեներա-տեխնիկական միջոցների ներդրումը ՊՊ վարչությանը թույլ տվեց ակտիվացնել աշխատանքները նաեւ այնպիսի առաջատար ուղղություններով, ինչպիսիք են քաղաքացիների բնակարանների պահպանությունը
   Այդ կապակցությամբ բնակչության շրջանում տարվել են մասսայական բացատրական աշխատանքներª պահպանության ծառայության հնարավորությունների վերաբերյալ, որում ներգրավվել են ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ որոշ զանգվածային լրատվամիջոցներ,շնորհիվ որի վերջին տարիներին զգալիորեն աճել է պահպանվող բնակարանների քանակը£
   1994 թվականին ՀՀ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության Մասնագիտացված շնաբուծության ծառայության բաժինը միաձուլվեց ՊՊ վարչության շնավարժական ծառայության հետ եւ Քրեական հետախուզության ենթակայությունից անցավ Պետական պահպանության վարչության ենթակայության տակ£
   Ներկայումս Հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժին աշխատում է երկու ուղղություններովª քրեական հետախուզության եւ օբյեկտների պահպանության£
   Բաժնի շնաբուծարանում կան 60 հետախույզ-պահնորդական շներ, որից 40-ը մասնագիտացված են հոգեներգործուն միջոցների հայտնաբերման, 10-ը զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման եւ 10-ը պահնորդական ուղղություներով
   2005 թվականի ընթացքում ՀՊՇ բաժնի անձնակազմը կատարել է 194 մեկնում դեպքի վայր, որի արդյունքում 37 հանցագործության դեպք բացահայտվել է ՙՏաք հետքերով՚£ Այդուհանդերձ կատարվում են նաեւ մեկնում օբյեկտներª զենք, պայթուցիկ նյութեր եւ թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով£
   Ծառայողական շների մասնակցությամբ զննության են ենթարկվում նաեւ տրանսպորտային միջոցներն ու բեռներըª Հայաստանի Հանրապետության մաքսային կետերում£
   Հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ պայքարում ՊՊՎ ստորաբաժանումների եւ ՀՀ ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցության արդյունքում 2005 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 817 քաղաքացիª հանցագործություն եւ վարչական իրավախախտում կատարելու համար, բացահայտվել է 135 հանցագործություն
   Անցած տարվա ընթացքում ՊՊ վարչության ստորաբաժանումների կողմից պահպանվող օբյեկտներից կատարվել է գողության 9 փորձ, որոնք անմիջապես կասեցվել են պահպանության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից