Հեռախոս
(374)10 570369
Ֆաքս
(374)10 570274
Ե-հասցե
info@state-protect.am

 

Рус     Հայ
ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr
     
 

Պայմանագրային հիմունքներով իրականացվում է պահպանությունª ֆիզիկական կամ պահպանության տեխնիկական միջոցների օգգնությամբ Ֆիզիկական պահպանությունը հաճախորդի ընտրությամբ իրականացվում է պահնորդական, ռազմականացված կամ ոստիկանական ստորաբաժանումների միջոցով Մեր կողմից պահպանվող բազմաթիվ օբյեկտներում տեղադրված են պահպանիչ-հրդեհային ահազանգման սարքավորումներ եւ ոստիկանության շտապ կանչի կոճակներ Ներխուժման փորձ կատարելիս այդ սարքավորումները աշխատում են, կենտրոնացված պահպանության վահանակին փոխանցվում է ՙՏԱԳՆԱՊ՚ ազդանշան եւ դեպքի վայր է ուղարկվում ոստիկանության տարածքային բաժիններին կից պահպանության բաժնի զինված բռնող խումբը
Երեւան քաղաքի յուրաքանչյուր համայնքում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կան պահպանության ստորաբաժանումներ Ի տարբերություն մասնավոր պահնորդական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պետական պահպանության վարչության ստորաբաժանումները ապահովվում են օբյեկտների ցանկացած պահպանություն Պայմանագրային կարգով մենք տրամադրում ենք հետեւյալ ծառայություններըª
1. Օբյեկտների ֆիզիկական պահպանություն (խանութների, պահեստների, գրասենյակների, բնակելի շենքերի մուտքերի, տարածքների եւ այլն)ª պահախմբերի տեղակայման միջոցով, կազմված.
- ոստիկանության աշխատակիցներից,
- հատուկ ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցներից,
- պահնորդներից
2. Անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմի իրականացում կողմնակի անձանց սահմանափակ թույլտվության մուտք ունեցող օբյեկտներումª ոստիկանության, ռազմանացված ստորաբաժանումների ուժերով կամ պահակային վերակարգերի միջոցով, պահպանվող օբյեկտից նյութական արշեքների դուրս բերման սահմանված կարգի ապահովում, պահպանության տեսակըª հաճախորդի ցանկությամբ
3. Առանձին քաղաքացիների, VIP, պաշտոնատար անձանց ֆիզիկական պահպանություն
4. Անկախ սեփականության ձեւից ցանկացած օբյեկտի պահպանությունª կենտրոնական դիտարկման վահանակին միացվելու եղանակով, պահպանիչ-հրդեհային ահազանգման տեխնիկական միջոցների կահավորմամբ, մասնավորպես.
- պահպանության ահազանգման համակարգեր, որոնցով իրականացվում է պահպանվող կառույցում գտնվող առեւտրանյութական արժեքների պահպանություն, ընդ որում շինության ներսում չկան մարդիկ,
- Հրդեհային ահազանգման համակարգեր, որոնցով իրականացվում է օպերատիվ ահազանգումª պահպանվող օբյեկտում հրդեհի առկայության դեպքում, ընդ որում շինության ներսում կարող են գտնվել մարդիկ,
- ՙՏագնապի՚ ահազանգման համակարգեր, որը ծառայում է ոստիկանության շտապ կանչի համար Կանչի համար օգտագործվում են.
ա/ ոստիկանական վերակարգի շտապ կանչման կոճակներ,
բ/ տեսահսկման եւ տեսադիտման համակարգեր,
գ/ պարագծային ահազանգման համակարգեր,
դ/ մուտքի-ելքի կառավարման եւ հսկման համակարգեր,
ե/ սահմանափակ թույլտվության համակարգեր (կոդավորված փականներ, դոմոֆոններ, վիդեոդոմոֆոններ)

զ/ մասնագիտացված համակարգեր, որոնք թույլ են տալիս հաղորդել հարձակման մասին առանց սպասարկող անձնակազմի մասնակցության,
է/ անվտանգության ինտեգրացված համակարգեր
5. Օբյեկտների տեխնիկական ամրապնդվածության տեխնիկական տարրերի պատրաստում եւ տեղադրում.
- մետաղական դռներ,
- մետաղական վանդակաճաղեր պատուհաններին,
- ապակե մակերեսների հատուկ պաշտպանիչ պոլիմերային ժապավենային թաղանթներ,
6. Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հասարակական կարգի պահպանություն (սպորտ-մշակութային, դպրոցական եւ այլ միջոցառումների ընթացքում, խանութներում, տոնավաճառներում եւ այլն)
7. Բեռների զինված ուղեկցում Հայաստանի Հանրապետության տարածքում
8. Գանձապահների ուղեկցում եւ դրամական միջոցների պահպանությունª ֆինանսական հաստատություններից դեպի նշանակված վայր Ծառայության արժեքը պայմանագրային էª կախված տարածությունից եւ փոխադրվող դրամական միջոցների քանակից
9. Պահպանման, հրդեհային, ահազանգման, տեսահսկման համակարգերի եւ թույլտվության վերահսկման ինժեներական եւ տեխնիկական միջոցների նախագծերի մշակում
10. Շահագրգիռ ծառայությունների հետ նախագծերի համաձայնեցում
11. Պահպանիչ-հրդեհային ահազանգման միջոցների, ցանկացած բարդության անվտանգության եւ պահպանության համակարգերի մոնտաժ եւ սպասարկում
12. Պահպանման համակարգերի տեխնիկական սպասարկում
13. Կատարում ենք օբյեկտների հետազոտումª կառույցի, շենքի, շինության տեխնիկական ամրապնդվածության վերաբերյալ, խոցելի հատվածների հայտնաբերման դեպքում խորհրդատվության տրամադրումª անվտանգության եւ պահպանության ապահովման համակարգերի տեղադրման նպատակով
14. Կազմակերպությունների եւ ձեռնարկությունների գերատեսչական պահպանության վերահսկում եւ инспектирование.
15. Կազմակերպությունների եւ ձեռնարկությունների պահպանության եւ անվտանգության հարցերով խորհրդատվություն

ՀՀ ոստիկանության ՊՊ վարչության ծառայությունների խմբում թիկնապահի ծառայությունը առավել անձնական եւ անհատական է Մասնավորապես, գործում է առանձին վաշտª Անձի անվտանգության եւ գույքի պաշտպանության
Թիկնապահը հաճախորդի կյանքի համար կրում է պատասխանատվություն Դա չի կարող չանդրադառնալ այս էլիտար կազմի ձեւավորման պահանջների վրա Անձնակազմից պահանջվում են ֆիզիկական եւ մասնագիտական բարձր որակներ, տեխնիկական պատրաստվածությունը
Յուրաքանչյուր թիկնապահ անցնում է իրավական պատրաստակամության դասընթացներ Թիկնապահների խմբում ընդգրկվում են ՀՀ ոստիկանության ՊՊ վարչության աշխատակիցների միջեւ անցկացվող մրցույթների արդյունքներով
Թիկնապահի հաջողությունը կախված է մի քանի հետեւողական եւ պարտադիր միջոցառումներիցª իրավիճակի վերլուծություն, իրավիճակի զարգացման հնարավորության կանխատեսում, որոշումների արագ ընդունում եւ մասնագիտական համապատասխան գործողությունների կատարում
Վաշտի թիկնապահները լավ պատրաստված , ֆիզիկապես ուժեղ աշխատակիցներ են, ընտրություն անցած, որոնք ապահովվում են ձեռնարկությունների աշխատակիցների անձնական, VIP, մասնավոր անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանություն
Գործնական փորձը թույլ է տալիս ապահովել հաճախորդի պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում