Հեռախոս
(374)10 570369
Ֆաքս
(374)10 570274
Ե-հասցե
info@state-protect.am

 

Рус     Հայ
ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr ptrptrptr
     
    ՀՀ ոստիկանությունում ծառայության են ընդունվում կամավորության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության 18-40 տարեկան (իսկ ոստիկանությունում ծառայության 30 տարեկանից ոչ ավելի) քաղաքացիները, անկախ ազգգությունից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային եւ պաշտոնական դիրքից, դավանանքից, համոզմունքներից, հասարակական կազմակերպություններին պատկանելությունից եւ իր գործնական, անձնային եւ բարոյական որակներով, կրթությամբ եւ առողջական վիճակով ընդունակ լինի կատարելու ոստիկանի ծառայողական պարտականությունները (ՀՀ Օրենքները ՙՈստիկանության մասին՚ եւ ՙՈստիկանությունում ծառայության մասին՚)
Ոստիկանության աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները իրավունք ունեն անվճար բժշկական սպասարկմանª Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկներումª օրենքով սահմանված կարգով£ Անվճար բուժ.օգնության իրավունքը տարածվում է նաեւ աշխատակիցների ծնողների վրաª ՀՀ ոստիկանությանը պատկանող բժշկական հաստատություններու
Ոստիկանության աշխատակիցները ամբուլատոր բուժման դեպքում ապահովվում են դեղամիջոցներովª բժիշկների դեղատոմսեր հիման վրա£ Աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները իրավունք ունեն առողջարանային բուժմանª ՀՀ ոստիկանության համակարգի առողջարարններում (ՀՀ Օրենքը ՙԶին.ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին՚, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ հրամանª 05.05.2004թ. թիվ 2-Ն/ 1460-Ն)
Նշված իրավունքները պայմանավորված չեն արձակուրդ գնալու տարում ծառայության ժամկետներով կամ այլ հանգամանքներով, այդ թվում արձակուրդի տեւողությունը, որը կազմում է 30 աշխատանքային օր£ Արձակուրդը չօգտագործելու դեպքում վճարվում է փոխհատուցում նաեւ նախորդ տարվա համար

Աշխատանքի տեղավորման հարցերով դիմել մոտակա ոստիկանության բաժին.